Erjanik 'Em

Ես ծնվել ու մեծացել եմ հասարակ հայ օջախում
Իմ սրտի մեջ ծնողներիս անհագ սերն է բաբախում
Երջանիկ եմ, ընտանիքս իմ կողքին է միշտ
Ես հպարտ եմ, ես ուժեղ եմ և ապրում եմ ճիշտ
Ես հարուստ եմ, որ ունեմ հայր ու մայր
Ես հարուստ եմ որ ունեմ քույր, եղբայր
Ինձ թվում է աշխարհն իմն է, կյանքն ունի իմաստ
Երբ սիրում եմ, ինձ սիրում են և կոչում են մարդ
Ինձ թվում է աշխարհն իմն է, կյանքն ունի իմաստ
Երբ սիրում եմ, ինձ սիրում են և կոչում են մարդ
Տարեցտարի մեծանում ու հասկանում եմ ավելին
Միշտ մեծին հարգում լսում եմ, որ ոտքս չառնի քարին
Երջանիկ եմ որ գտել եմ իմ սիրած յարին
Հավատում եմ կսիրի ինձ ինձնից ավելին
Ես հարուստ եմ, որ ունեմ հայր ու մայր
Ես հարուստ եմ որ ունեմ քույր, եղբայր
Ինձ թվում է աշխարհն իմն է, կյանքն ունի իմաստ
Երբ սիրում եմ, ինձ սիրում են և կոչում են մարդ
Ինձ թվում է աշխարհն իմն է, կյանքն ունի իմաստ
Երբ սիրում եմ, ինձ սիրում են և կոչում են մա րդ
Ես սիրում եմ, ինձ սիրում են և կոչում են...,



Credits
Writer(s): Mane Hakobyan
Lyrics powered by www.musixmatch.com

Link