Mher Intro

Մեզ փորձել են կործանել ու դավանափոխ անել,
Նենգ Մըսրա տան ելուզակ
Մեզ փորձել են վերացնել,
Բայց Սասնա սերունդ
Չես տանի դեպի անդունդ:

Կհասնի մեզ հեռվից
Ուժը քաջ հերոսների,
Վեր կելնի Մհեր իր դարավոր քնից
Ու մեր արդար հողից, մեզ հայ պահողից
Նոր Սասնա Դավիթ կծնվի նորից:

Մենք ուժեղ ենք մեր ոգով, մեր մտքով ու հավատքով,
Ով ապրում է լեռներում, մի քամուց չի վախենում:

Մեծ Սասնա սերունդ չես տանի դեպի անդունդ,
Ծուռ Սասնա սերունդ չես տանի դեպի անդունդ:

Կհասնի մեզ հեռվիս ուժը քաջ հերոսների,
Վեր կելնի Մհեր իր դարավոր քնից
Ու մեր արդար հողից,
Մեզ հայ պահողից
Նոր Սասնա Դավիթ
Կծնվի նորից:

Մենք ուժեղ ենք մեր ոգով, մեր մտքով ու հավատքով:

Ու մեր արդար հողից,
Մեզ հայ պահողից
Նոր Սասնա Դավիթ
Կծնվի նորից:

Մենք ուժեղ ենք մեր ոգով, մեր մտքով ու հավատքով:



Credits
Writer(s): Siranush Kocharyan
Lyrics powered by www.musixmatch.com

Link