Depi Nor Mi Kyanq

Իմ կյանքի ուրախ օրեր,
Իմ հոգու անմար հուշեր,
Իմ մանկություն, դպրոց,
Իմ լավ ընկերներ, դասեր:
Քայլում եմ ես նոր հույսով,
Հուշերով ու կարոտով,
Հիշում եմ միշտ' առաջին իմ զանգ,
Ուսուցիչ, երազանք...
Քայլում եմ ես, քայլում եմ նոր ուղով
Դեպի նոր մի կյանք,
Փնտրում եմ ես, փնտրում եմ նոր լույսով,
Վառ իմ ապագան:
Երգում եմ ես, երգում եմ նոր շնչով,
Իմ ազատ խոսքով,
Կանչում եմ ես, կանչում եմ իմ երգով,
Անսահման սիրով:
Իմ դպրոց, սիրում եմ քեզ,
Հասկացա ես վերջապես,
Կյանքի ուղին դժվար,
Օգնել ես' ես անցնեմ արդար:
Ես գիտեմ' կգա մի պահ,
Որ այլևս ետ չեմ գա,
Բայց հավատա' դու իմ սրտում, Հավերժ կմնաս:
Քայլում եմ ես, քայլում եմ նոր ուղով
Դեպի նոր մի կյանք,
Փնտրում եմ ես, փնտրում եմ նոր լույսով,
Վառ իմ ապագան:
Երգում եմ ես, երգում եմ նոր շնչով,
Իմ ազատ խոսքով,
Կանչում եմ ես, կանչում եմ իմ երգով,
Անսահման սիրով:
Դեպի նոր մի կյանք...
Անսահման սիրով...
Դեպի նոր մի կյանք...
Քայլում եմ ես, քայլում եմ նոր ուղով
Դեպի նոր մի կյանք,
Փնտրում եմ ես, փնտրում եմ նոր լույսով,
Վառ իմ ապագան:
Երգում եմ ես, երգում եմ նոր շնչով,
Իմ ազատ խոսքով,
Կանչում եմ ես, կանչում եմ իմ երգով,
Անսահման սիրով:
Անսահման,
անսահման սիրով:



Credits
Writer(s): Edmond Makaryan, Dalita Artin Avanesyan
Lyrics powered by www.musixmatch.com

Link