Im Lusin

Մեծ երկնքում մի լուսին
Ինձ էր պատմում քո մասին
Նա քո անունը ունի
Դու իմ սեր, իմ լուսին։

Դու հեռացար գնացիր
Ու ինձ վերջում ասացիր
Որ դեռ գալու ես դու հետ, ու դրիր ստորակետ։

Դու հասկացիր մի պարզ բան
Որ չկա իսկապես վերջաբան
Պատմության մեջ այս մեր
Ու բախտից մի նվեր
Մենք ստացել ենք մեծ սեր:

Իմ լուսինը, երբ դադարեց ինձ հավատալ
Ու մոլորվեց նա
Երբ պարզվեց չենք լինի մենք
Ու չի լինի նա
Ինչքան ուզեի որ հետ դու գաիր
Ինքան քիչ էր դա
Ինչքան մոտ էր դա
Բայց իմ լուսինը
Նա ձեռքերով էր պինդ գրկում
Թե՞ ձևացնում էր լավ
Մի հայացքով էլ համոզում
Որ վերանում են սաղ
Երբ երկուսով էինք, ես ու դու
Ուր ես, մոտ քեզ գամ
Շուրթերդ զգամ, եհ
Միգուցե սաղ տեսածս ինձ մոտ երևույթ էր
Միգուցե քեզ հորինում էի, որ իմանայի սիրել
Ու գուցե ես սպասում էի ավելին քեզանից
Հենց էդ պատճառն էլ դարձավ խանդ ու վանեց մեզ իրարից
միթե չեմ գտնելու քեզ
Ու չեմ կորցնելու էլ
Իմ մոլորակ, մի դու էիր
Երբ փնտրում էի, էդ ուր էի՞ր
Տեսնեմ քեզ, քանի տեսնում են աչքերս
Լսեմ քեզ, գրկեմ քեզ
Այնքան ուզում եմ
Այնքան ինձ պետք ես։

Մեծ երկնքում մի լուսին
Ինձ էր պատմում քո մասին
Նա քո անունը ունի
Դու իմ սեր, իմ լուսին։

Դու հեռացար գնացիր
Ու ինձ վերջում ասացիր
Որ դեռ գալու ես դու հետ, ու դրիր ստորակետ։

Դու հասկացիր մի պարզ բան
Որ չկա իսկապես վերջաբան
Պատմության մեջ այս մեր
Ու բախտից մի նվեր
Մենք ստացել ենք մեծ սեր:



Credits
Writer(s): Aram Avagyan, Hayk Asatryan
Lyrics powered by www.musixmatch.com

Link