Hor Oror

Անհավանական է,
Որ կգա վայրկյանը
Ու ես կգրկեմ քեզ
Իմ տիեզերք...
Անբացատրելի է,
Իմ սրտում էլի են
Հավաքվել զարկերը
Դառնան մի երգ...

Քեզ օրորում եմ,
Զգում եմ,
Որ օրորվում եմ,
Ինքս քո երազում...
Քեզ օրորում եմ,
Զգում եմ,
Որ սովորում եմ
Երջանկության լեզուն...

Սերը գումարվում է
Ու շարունակվում է
Հենց քո աչքերի մեջ
Իմ երազանք...

Քեզ օրորում եմ,
Զգում եմ,
Որ օրորվում եմ
Ինքս քո երազում...
Քեզ օրորում եմ,
Զգում եմ,
Որ սովորում եմ
Երջանկության լեզուն...

Անհավանական է,
Որ կգա վայրկյանը
Ու ես կգրկեմ քեզ
Իմ տիեզերք...



Credits
Writer(s): Avet Barseghyan, Martin Mirzoyan
Lyrics powered by www.musixmatch.com

Link