Het Es Galu

Կանգնած
Արևին մոտ' հորիզոնին
Սպասելով հաղթական կռվին
Մտովի ինձ ամուր գրկիր

Պայքար
Մահվան դեմ, ապրելու համար
Թող տարափը փամփուշտների
Իր ուղին դեպի քեզ չգտնի

Դու ասում էիր, որ հետ ես գալու
Դու ասում էիր' ուրիշ ելք չկա
Դու ասում էիր' ցավ չեմ զգալու
Դու ասում էիր, իմ սերը վկա
Դու ասում էիր' հաղթելու ենք
Դու ասում էիր' հաղթելու ենք...

Դու ասում էիր' ամենից առաջ
Հայրենիքն է ու աչքերս թաց
Հաղթանակը սպասել չի տալու
Մոխրանում ես' նորից հառնելու
Դու ասում էիր' հաղթելու ենք
Դու ասում էիր' հաղթելու ենք...

Տարար
Իմ հոգին դու քեզ հետ տարար
Անձրևից պաշտպանի վարար
Ու պայքարդ չարի դեմ չառնի դադար

Անմար
Թող փարոս լինեմ քեզ համար
Որ գտնես դեպի տուն բերող
Ապահով ճանապարհ...

Դու ասում էիր, որ հետ ես գալու
Դու ասում էիր' ուրիշ ելք չկա
Դու ասում էիր' ցավ չեմ զգալու
Դու ասում էիր, իմ սերը վկա
Դու ասում էիր' հաղթելու ենք
Դու ասում էիր' հաղթելու ենք...

Դու ասում էիր' ամենից առաջ
Հայրենիքն է ու աչքերս թաց
Հաղթանակը սպասել չի տալու
Մոխրանում ես' նորից հառնելու
Դու ասում էիր' հաղթելու ենք
Դու գիտեիր, որ հաղթելու ենք...

Դու ասում էիր' ամենից առաջ
Հայրենիքն է ու աչքերս թաց
Հաղթանակը սպասել չի տալու
Մոխրանում ես' նորից հառնելու
Դու ասում էիր' հաղթելու ենք
Ես գիտեմ, որ հաղթելու ենք...



Credits
Writer(s): Anna Danielyan, Artyom Dadunc
Lyrics powered by www.musixmatch.com

Link