Barev Yerjankutyun

Թող հողը ոտքերիս տակ լինի հստակ
Ես էլ քայլեմ ամուր, դեպի քո մոլորակ
Շոքից հոգնած, տխուր կանգնած քեզ փնտրեմ
Այս խառը ճամփեքից պիտի ճիշտը ընտրեմ
Կողքս անձրև, հեռվում արև բացվեց
Ես մոլորվել, էլի ոչինչ չստացվեց
Էլի մենակ վեր կկենամ, կգնամ սենյակ
Որը ժպտում ա ինձ, ամեն ինչից անտեղյակ
Դու հիմա նայում ես քեզ շրջապատող մարդկանց
Իսկ ես քեզ եմ հիշում, տաքության մեջ պարկած
Քեզ քայլելուց բոլոր մարդիկ տալիս են տեղ
Իսկ ես խմել եմ դեղ, կանգնել մի տեղ, գետինն էլ ցեխ
Դու պիտի էսօր ժամանակ գտնես ու սալոն մտնես
Տանես շունիկիտ մազիկները կտրես
Իսկ ես փողոցային մի շուն տեսա սոված
Նայեց ինձ պոչը շարժեց, մի քիչ էլ գռմռաց
Քո համար բացվում են բոլոր փակ դռները
Ինձ էլ ներս չեն թողում, մի վեց հոգով բռնել են
Քեզ տանում են տուն շատ զգույշ, որ դու հանգիստ լինես
Իսկ ես գիտես համարյա էսօր հասել էի քեզ
Քեզ եմ տեսնում ամեն օր, ու քո մասին կարդում
Դու ճանաչված ես ու հայտնի ծանոթ ցանկացած մարդու
Ես էլ էլի մենակ կնստեմ, որ քո երգը լսեմ

Դու գնացիր հիմա վերադարձել ես
Ես մնացի, բայց կյանքիս կեսը անցել ա
Դու գնացիր հիմա վերադարձել ես
Իսկ ես մնացի, բայց կյանքիս կեսը անցել ա
Դու գնացիր հիմա վերադարձել ես
Ես մնացի, բայց կյանքիս կեսը անցել ա
Դու գնացիր հիմա վերադարձել ես
Իսկ ես մնացի, բայց կյանքիս կեսը անցել ա

Բարև երջանկություն, ես քեզ ատում եմ
Դու ինձ մոռացել ես, թողել ես մենակ, ժպիտս գողացել ես
Տենանք թե ինչ ես բերե էս անգամ հետտ
Նստի խոսանք, բացատրի ինձ քո վարվելակերպը
Ոնց որ մի քիչ հոգնած ես, մի քիչ էլ ծերացած
Մազերտ սպիտակել են, սևերը վերացած
Ես նորմալ եմ, ապրում եմ էս տան մեջ մենակ
Իսկ դա նորմալ ա արդեն, տարիներ շարունակ
Բայց հիշում եմ մեր վերջին հանդիպումը երբ
Նայեցիր աչքերիս մեջ ու ասիր գնում ես
Ու գնացիր հիմա վերադարձել ես
Իսկ ես մնացի բայց կյանքիս կեսը անցել ա

Դու գնացիր հիմա վերադարձել ես
Ես մնացի, բայց կյանքիս կեսը անցել ա
Դու գնացիր հիմա վերադարձել ես
Իսկ ես մնացի, բայց կյանքիս կեսը անցել ա
Դու գնացիր հիմա վերադարձել ես
Ես մնացի, բայց կյանքիս կեսը անցել ա
Դու գնացիր հիմա վերադարձել ես
Իսկ ես մնացի, բայց կյանքիս կեսը անցել ա



Credits
Writer(s): F3lbeat
Lyrics powered by www.musixmatch.com

Link