Armenian Girl

Հայ աղջիկ աննման
Չկա դեմքիդ հայի նշան

Հայ աղջիկ աննման
Չկա դեմքիդ հայի նշան
Աչքերդ նաիրյան
Լցվել են օտարությամբ

Օտար դաշտերի մէջ փնտրում եմ
Ուր է ծաղիկն իմ հայկական
Բայց քամին արդեն տանում է
Նրանց բուրմունքը նաիրյան

Դե զարթնեք հայ մայրեր
Մի թողնեք, որ նրանք կորչեն
Դե սթափվեք, հայ հայրեր
Ձեր խրատներին նրանք կարոտ են

Նրանց հոգին դեռ շատ փխրուն է
Մի նոր բացված ծաղկի նման
Քամու ուժից նրանք շեղվում են
Մի անորոշ բարձրությամբ

Հայ աղջիկ նաիրյան
Եթե ես քեզ մի օր տեսնեմ
Սև մազերդ ծածկված
Գուցե ես քեզ չճանաչեմ

Բայց քո հոգին ես հասկանում եմ
Չունի աշխարհը քեզ նման
Ես քո աչքերի մեջ տեսնում եմ
Իմ մանուշակը հայկական



Credits
Writer(s): Armen Harutyunyan
Lyrics powered by www.musixmatch.com

Link