Half-life

Պատերազմ դժոխք երկրի վրա
Մարդիկ հաճախ այսպես են բնութագրում
Պատերազմը կամ դժոխքը
Բայց ինձ համար դժոխքը պատերազմից հետոն է
Երբ պատերազմ է դու ունես սպասումներ
Էմոցիաներ զայրույթ, ջղայնություն
Ահ պանիկաատելություն ցավ կարեկցանք հուսահատություն
Դժոխքը այն է երբ ավարտվում է ու դու գիտես
Որ ուղղակի կորցրել ես ամեն ինչ այն միակին ում
Միամտաբար հավատացել ես, որ երբեք չես կորցնի
Կորցրել ես քո սիրտը, կեսը, քեզ միշտ սիրող ու բուժող գիրկը
Ու քեզ մնացել է կարոտ ցավ
Կիսատության ու անարդարության զգացում և վերջ
Դու էլ չունես սեր, նպատակներ, երազանքներ, էլ ոչինչ չունես
Մի բան որ մնում է դա սպասումն է, որ մի
Օր անպայման կվերջանա ամեն ինչ, ու դուք նորից կհանդիպեք
Ասում են հասարակությունը պատրաստ չէր պատերազմին
Ավելին այն հասարակությունը, որտեղ ապրում եմ ես
Պատրաստ չէր պատերազմից հետոյի դժոխքին էլ
Այստեղ մարդիկ չգիտեն ինչպես հարգել դիմացինի ցավը, խոսել, կարեկցել
Ինչ արգելված բաներ կան, որոնք երբեք ու
Ոչ մի դեպքում չի կարելի ասել պատերազմն
Իր տանն ու սրտում տարած մարդկանց
Այն, որ չի կարելի ասել․
Հասկացանք այդպես ստացվեց
Հավերժ սգալ չի կարելի, դու պետք է ապրես
Երեխա ունեցի ցավդ կմեղմանա
Դու կլինես այնքան երջանիկ, որ կմոռանաս ցավդ
Եւ սա միայն այդ շարքի շատ փոքր հատվածն է
Մարդիկ չեն հասկանում, որ երբ պատերազմը սրտումդ է
Քո երջանկության սանդղակն ու ընկալումը փոխվում է
Որ երեխան չի փրկում
Որովհետև դու արդեն գիտես, որ
Կարող ես մի օր էլ իրեն կորցնել ու բոլորին
Քեզ պաշտպանելով այդ սիրուց
Գիտակցումով, որ կարող ես և կորցնել
Որովհետև քո ծնողներն էլ կորցրեցին
Մարդիկ չգիտեն, թե ինչ է, երբ ֆիզիկական
Ցավի հասնող, բայց հոգիդ փրկող
Տաք ու ամուր գիրկը փոխարինվում է սառը հողով
Մարդիկ չգիտեն, ինչ է նշանակում
Նոր զոհերի մասին լուրերը, սահմանների
Խախտումը մեզ համար։ Մարդիկ չգիտեն
Ինչ է նշանակում սփոփանք չունենալը
Այս ամենից հետո գալիս է մի գիտակցում, որ
Երբ գա պահը և մտածես որ էլ մենակ չես
Համոզված եղիր
Հենց այդ պահին ես ամենամենակը
Երբեք չկարծես թե կարելի է թուլանալ
Երբ կորցնես զգոնությունդ հենց այդ
Պահին ընկելու ես ամենացավոտը
Հաշտվել է պետք ուղղակի
Որ կորցնելով մեկին կարելի է լինել ամենամենակը
Կորցնել ամեն ինչ
Իմաստ, երազանք
Նպատակ, սեր ու սիրտ
Երբ կորցնում էի իրեն չէի մտածում որ երբևէ
Հնարավոր կլինի ապրել
(եթե կարելի է կոչել ապրել էն գոյատևելը, որով ապրում եմ)
Ամեն օր երազել որ վերջանա
Չդիմանալ, բայց խաղալ
Ժամանակի հետ սովորում ես
Լուռ, մտքումդ գոռալ
Անարցունք ողբալ ու ձևացնել էմոցիաներ
Ժպտալ ցավի միջից։
Ժամանակի հետ դառնում ես անհավատ
Որովհետև էն միակը ում կարելի էր հավատալ
Այլևս հետդ չէ, ու աղոթքներդ առանց
Պատասխան են, հավատն էլ կիսատ
Կորցնելով իրեն, կորցրնում ես կյանքի հանդեպ
Հետաքրքրությունն ու ծարավը։



Credits
Writer(s): Jemma Torgomyan
Lyrics powered by www.musixmatch.com

Link