Qez Het Ev Qez Hamar
Ես այս երգը երգում եմ կանգնած
Որովհետև դու նա ես
Ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու
Որովհետև դու նա ես
Ում համար կռվի են ելնում առանց հրամանի
Որովհետև դու նա ես
Հենց նա, որին ասում են միակ
Որին կարոտում են հեռվից
Որի համար արտասվում են օտար սրճարաններում
Եւ նավերի վրա
Ես այս երգը երգում եմ սկզբից
Որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
Էլ ոչինչ չենք ունենա կորցնելու
Որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական
Լեռները' քարերի կուտակում
Սերը' շքեղություն ավելորդ
Եւ որդի ծնելը' հանցագործություն
Դժվար է խոսքով ասել այն, ինչ որ սրտում է պահված
Առավել ևս դժվար է լռել
Լուսամուտներից թափվող լույսերի հորդացումի հետ
Իմ մտքի հոսքը պարզվում է ու դառնում հստակ
Ես որոնում եմ կապը, որն իր հետ
Ճշմարտության լույս կտա խոսքերիս
Ու շաղախելով ես այս ամենը
Հարազատության տաք զգացումին
Վերադարձնում եմ մահը նորից քեզ
Ներիր, որ քո գովքը չեմ գունազարդում
Նոյի տապանի որոնման տենդագին ջանքերով
Որովհետև երգը, որ պիտի ուղղվի քեզ
Պիտի նոր լինի քեզ նման
Որովհետև դու նոր ես ամեն օր
Եւ պիտի լինես այդպես շարունակ
Ես այս երգը երգում եմ գլխաբաց
Որովհետև դու նա ես
Ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման
Երբ մենք ճանապարհ ենք ընկնում
Երբ մենք սկսում ենք նոր օրը
Երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին
Իսկ ես ահա չեմ դնում վերջակետ
Որովհետև այս երգը չպետք է վերջանա
Որովհետև ես ու իմ երգը
Միշտ քեզ հետ ենք
Եւ միշտ քեզ համար
Որովհետև դու նա ես
Ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու
Որովհետև դու նա ես
Ում համար կռվի են ելնում առանց հրամանի
Որովհետև դու նա ես
Հենց նա, որին ասում են միակ
Որին կարոտում են հեռվից
Որի համար արտասվում են օտար սրճարաններում
Եւ նավերի վրա
Ես այս երգը երգում եմ սկզբից
Որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
Էլ ոչինչ չենք ունենա կորցնելու
Որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական
Լեռները' քարերի կուտակում
Սերը' շքեղություն ավելորդ
Եւ որդի ծնելը' հանցագործություն
Դժվար է խոսքով ասել այն, ինչ որ սրտում է պահված
Առավել ևս դժվար է լռել
Լուսամուտներից թափվող լույսերի հորդացումի հետ
Իմ մտքի հոսքը պարզվում է ու դառնում հստակ
Ես որոնում եմ կապը, որն իր հետ
Ճշմարտության լույս կտա խոսքերիս
Ու շաղախելով ես այս ամենը
Հարազատության տաք զգացումին
Վերադարձնում եմ մահը նորից քեզ
Ներիր, որ քո գովքը չեմ գունազարդում
Նոյի տապանի որոնման տենդագին ջանքերով
Որովհետև երգը, որ պիտի ուղղվի քեզ
Պիտի նոր լինի քեզ նման
Որովհետև դու նոր ես ամեն օր
Եւ պիտի լինես այդպես շարունակ
Ես այս երգը երգում եմ գլխաբաց
Որովհետև դու նա ես
Ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման
Երբ մենք ճանապարհ ենք ընկնում
Երբ մենք սկսում ենք նոր օրը
Երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին
Իսկ ես ահա չեմ դնում վերջակետ
Որովհետև այս երգը չպետք է վերջանա
Որովհետև ես ու իմ երգը
Միշտ քեզ հետ ենք
Եւ միշտ քեզ համար
Credits
Writer(s): Hovhannes Grigoryan
Lyrics powered by www.musixmatch.com
Link
Other Album Tracks
© 2024 All rights reserved. Rockol.com S.r.l. Website image policy
Rockol
- Rockol only uses images and photos made available for promotional purposes (“for press use”) by record companies, artist managements and p.r. agencies.
- Said images are used to exert a right to report and a finality of the criticism, in a degraded mode compliant to copyright laws, and exclusively inclosed in our own informative content.
- Only non-exclusive images addressed to newspaper use and, in general, copyright-free are accepted.
- Live photos are published when licensed by photographers whose copyright is quoted.
- Rockol is available to pay the right holder a fair fee should a published image’s author be unknown at the time of publishing.
Feedback
Please immediately report the presence of images possibly not compliant with the above cases so as to quickly verify an improper use: where confirmed, we would immediately proceed to their removal.