Du Kimanas

Երկնքին պատմեմ իմ զգացմունքը
Թող իջնի քո սրտին անձրևով
Թող սրբի գիշերն իմ արցունքը
Չտեսնես դու ինձ թաց աչքերով

Քեզ կգտնեմ քո սրտի տաք հետքերով

Դու կիմանաս, որ քեզ սիրում եմ
Հենց գա անձրևը
Կհասկանաս' ամեն կաթիլն ընկնող իմ սերն է
Դու կիմանաս, որ քեզ սիրում եմ
Հենց որ արևը
Իմ փոխարեն գրկի ջերմ շողերով
Քեզ, իմ սեր

Ես քամիներին կպատմեմ սեր
Թող հասնեն ափերիդ հեռավոր
Երազանքը իմ կուղարկեմ վեր
Իրական կդառնա այն մի օր

Ես միշտ ուժեղ, բայց սիրո դիմաց անզոր

Դու կիմանաս, որ քեզ սիրում եմ
Հենց գա անձրևը
Կհասկանաս' ամեն կաթիլն ընկնող իմ սերն է
Դու կիմանաս, որ քեզ սիրում եմ
Հենց որ արևը
Իմ փոխարեն գրկի ջերմ շողերով

Քեզ, իմ սեր
Քեզ, իմ սեր

Դու կիմանաս, որ քեզ սիրում եմ
Հենց գա անձրևը
Կհասկանաս' ամեն կաթիլն ընկնող (ամեն կաթիլն ընկնող)
Իմ սերն է, (Դու կիմանաս, որ քեզ սիրում եմ,)
Իմ սերն է (Հենց որ արևը)
(Իմ փոխարեն գրկի ջերմ շողերով)

Քեզ, իմ սեր



Credits
Writer(s): Avet Barseghyan, Hayk Hakobyan
Lyrics powered by www.musixmatch.com

Link