Conversation

Կհամոզեմ գարուններին,որ բյուր խելառ քամիներից
Քեզ համար վառ զգեստներ կարեն։
Իրենց ծաղկած նուրբ ափերով
Քեզ պինդ գրկեն, ինձ մոտ բերեն։
Ու կերգեմ ամառներին' իրենց շեկլիկ արևներից
Քեզ նվիրված շողեր պահեն
Ու ժպտացող յուր ցոլքերով
Քո այտերով դանդաղ սահեն։
Ու կխնդրեմ աշուններին' իրենց լացող երկինքներից
Հազար փայլուն բյուրեղ բերեն
Իրենց դեղնած հյուս ծամերով
Քեզ փաթաթվեն, գգվեն, սիրեն
Ու կստիպեմ ձմեռներին' իրենց սպիտակ, պաղ վերմակից
Քեզ համար ալ վարդեր բերեն
Իրենց ճերմակ փաթիլներով
Քեզ արևներ նկարեն։



Credits
Writer(s): Arman Msryan
Lyrics powered by www.musixmatch.com

Link