Nkarel eir

Դու նկարել էիր ապագան իմ ու քո
Ու գծագրել էիր սաղ քայլերդ հերթով
Բայց գնալուցս հետո ինքդ քո ձեռքով
Պատռեցիր նկարները իմ ու քո

Աղմկոտ մեր գիշերները դարձել են լուռ լուսաբաց
Ես նորից դրսում հարբում եմ, դու նորից' տանը քնած
Դու սպասում էիր, որ գալու եմ, իսկ ես' պահը ձգում
Ատում եմ, ատում եմ, ատում եմ, ատում
Բառերը ավելորդ են, երբ արդեն մենք անծանոթ ենք
Աչքերը քո ինձ խորթ են ու էլ չեն կանչում ինձ մոտդ
Փակում եմ դուռը հետևիցս, պտտվում վերջին անգամ
Աչքերիդ մեջ ես կարդում եմ, որ ուզում ես չգնամ

Դու նկարել էիր ապագան իմ ու քո
Ու գծագրել էիր սաղ քայլերդ հերթով
Բայց գնալուցս հետո ինքդ քո ձեռքով
Պատռեցիր նկարները իմ ու քո
Դու նկարել էիր ապագան իմ ու քո
Ու գծագրել էիր սաղ քայլերդ հերթով
Բայց գնալուցս հետո ինքդ քո ձեռքով
Պատռեցիր նկարները իմ ու քո

Մեր սերը իրական էր, ու մեզ երկինքն էր իրար գամել
Մենք' իրարից էտքան տարբեր, բայց միշտ գտնում հարմար բառեր
Մեզ ավելորդ էր կարծիքը կողքի
Մենք ամաչում էինք սեփական շողքից
Երկու մարմին, բայց մի հոգի
Թվում էր' իրարից չէինք հոգնի
Բայց մեր սերը' մի թռչուն, որ թռավ հեռու-հեռու
Երգից ինչ-որ հնչյուն, որ երբեք չենք լսելու
Բառերը վառել էին, դառել էինք մոխիր
Սառել էինք, մարել էինք ու էլ չէինք փոխվի
Սպանել էի քո եսը, որ ապրի ներսս
Ու հարցեր չկան, մեղավորը ես եմ

Դու նկարել էիր ապագան իմ ու քո
Ու գծագրել էիր սաղ քայլերդ հերթով
Բայց գնալուցս հետո ինքդ քո ձեռքով
Պատռեցիր նկարները իմ ու քո
Դու նկարել էիր ապագան իմ ու քո
Ու գծագրել էիր սաղ քայլերդ հերթով
Բայց գնալուցս հետո ինքդ քո ձեռքով
Պատռեցիր նկարները իմ ու քո



Credits
Writer(s): Davit Miroyan
Lyrics powered by www.musixmatch.com

Link