Togh Khostovanem

Սիրտը իմ գտավ, քեզ պատահական
Թվում էիր ինձ անիրական
Սերը իմ գտա, անհավանական
Ու մեկ դարձավ, երկուսիս ճամփան

Աշխարհում չկա, էլ ուրիշ զգացմունք
Այսքան լուսավոր ու երկնային
Որ բերում է այն, երջանկության արցունք
Որ կարծես աշխարհը քեզ տայի՜ն

Երբ ես գրկում եմ քեզ
Աշխարհն իմն է կարծես
Ու թող խոստովանեմ
Որ ես սիրում եմ քե՜զ
Գիտես ամեն վայրկյան քեզնով ապրում եմ ես
Գտա քեզ սիրելիս, որ իմը դու լինե՜ս

Օրերում կյանքիդ
Քեզ միշտ կուղեկցեմ
Որ լույսեր բացվեն ճանապարհի՜դ
Փակ դռներն անգամ
Քեզ համար բացեմ
Զարդարեմ գույները աշխարհի՜դ

Շնորհակալ եմ քեզ
Որ իմն ես ու էլի
Ես սիրում եմ քեզ էլ ավելի
Իմ հավերժություն, որքան ես անթերի
Քեզնով երջանիկ եմ սիրելի՜ս

Երբ ես գրկում եմ քեզ
Աշխարհն իմն է կարծես
Ու թող խոստովանեմ
Որ ես սիրում եմ քե՜զ
Գիտես ամեն վայրկյան քեզնով ապրում եմ ես
Գտա քեզ սիրելիս, որ իմը դու լինե՜ս

Երբ ես գրկում եմ քեզ
Աշխարհն իմն է կարծես
Ու թող խոստովանեմ
Որ ես սիրում եմ քե՜զ
Գիտես ամեն վայրկյան քեզնով ապրում եմ ես
Գտա քեզ սիրելիս, որ իմը դու լինե՜ս

Երբ ես գրկում եմ քեզ
Աշխարհն իմն է կարծես
Ու թող խոստովանեմ
Որ ես սիրում եմ քե՜զ
Գիտես ամեն վայրկյան քեզնով ապրում եմ ես
Գտա քեզ սիրելիս, որ իմը դու լինե՜ս



Credits
Lyrics powered by www.musixmatch.com

Link