Es Im Anush Hayastani

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում
Մեր հին սազի ողբանվագ լացակումած լարն եմ սիրում
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում

Սիրում եմ մեր երկինքը մուգ ջրերը ջինջ լիճը լուսե
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում

Ուր էլ լինեմ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա
Նարեկացու Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա
Աշխարհ անցիր Արարատի նման ճերմակ գագաթ չկա
Ինչպես անհաս փառքի ճամփա ես իմ Մասիս սարն եմ սիրում



Credits
Writer(s): Marine Manasyan
Lyrics powered by www.musixmatch.com

Link