Asum En Te

Այնպէս անփո՜յթ, այնպէս հանգի՜ստ
Անցնում ես իմ տան մօտով
Մինչ ես ուրիշ տներում իստ
Քեզ եմ փնտրում կարօտով

Ասում են թէ մոռացել ես
Չեմ հաւատում իմ անգին
Պարզապէս դու հեռացել ես
Մօտս թողել քո հոգին

Եւ այնպէս հեշտ, այնպէս խնդուն
Մատնում ես ինձ աշխարհին
Մինձ թողում ես որպէս երդում
Անունդ իմ շուրթերին

Ասում են թէ ինձ դաւել ես
Չեմ հաւատում իմ անգին
Պարզապէս դու խռովել ես
Ու տանջում ես իմ հոգին

Անցնում ես դու ու չես նայում
Ինչ ես կանգնած մոլորուն
Քեզ աչքերիս մէջ եմ թողում
Ու տանում եմ հետս տուն

Ասում են թէ սէրը սուտ է
Չեմ հաւատում իմ անգին,
Առանց սիրոյ տունս ցուրտ է
Արի, շունչ տուր կրակին

Ասում են թէ սէրը սուտ է
Չեմ հաւատում իմ անգին
Առանց սիրոյ տունս ցուրտ է
Արի, շունչ տուր կրակին

Առանց սիրոյ տունս ցուրտ է
Արի, շունչ տուր կրակին



Credits
Writer(s): Silva Kaputikyan, Khachik Avetisyan
Lyrics powered by www.musixmatch.com

Link