Qez Khabel Em

Քեզ խաբել եմ միշտ ու ճիշտը չեմ ասել,
Քեզ խաբել եմ, բայց էլ չեմ կարող սպասել,
Որ մի օր առաջվա պես ինձ սեր կտաս,
Կներե'ս, բայց ինձ մոտ չգաս,
Կներե'ս, էլ ինձ մոտ չգաս:

Եթե դժվար էր համբերելը ինձ,
Ասեիր դու հենց այդպես,
Միայն թե սառը համբուրել ինձ,
Էլի նորից դու չփորձե'ս,
Դու ինձ կարող ես ատել,
Որ ձևացրել եմ միշտ ու ստել,
Թե, անթերի է սերը մեր:

Քեզ խաբել եմ ու միշտ ու ճիշտը չեմ ասել,
Քեզ խաբել եմ, բայց էլ չեմ կարող սպասել,
Որ մի օր առաջվա պես ինձ սեր կտաս,
Կներե'ս, բայց ինձ մոտ չգաս,
Կներե'ս, էլ ինձ մոտ չգաս,
Կներե'ս, էլ ինձ մոտ չգաս:

Ների'ր այս աղջկան,
Ով քեզանից սեր քամել էր փորձում,
Ների'ր ինձ, ախր չեմ կարող նորից,
Էլ կանգնել փողոցում,
Սպասելով այն մեկին,
Խաբելով քեզ ու ամենքին,
Թե, քո պես անթերին է իմ կողքին:

Քեզ խաբել եմ միշտ ու ճիշտը չեմ ասել,
Քեզ խաբել եմ, բայց էլ չեմ կարող սպասել,
Որ մի օր առաջվա պես ինձ սեր կտաս,
Կներե'ս, բայց ինձ մոտ չգաս,
Կներե'ս, բայց էլ ինձ մոտ չգաս:(2)

Ես խաբել եմ քեզ, ու սիրտս չի ցավել,
Որովհետև ամեն ինչից ավել,
Սերն եմ իմ դասել, քեզ ճիշտը չեմ ասել,
Կներե'ս, բայց սերն էլ չկա,
Կներե'ս անխելք աղջկան:



Credits
Writer(s): Vahram Petrosyan, Maiko Kachkachishvili
Lyrics powered by www.musixmatch.com

Link